Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղակական զրո հետագիծ ունեցող, անանցյալ ու աններկա, ոչ մի բանի մասին մարդը, որի կենսագրության միակ տողը Ջորջ Սորոսի «նախկին» աշխատող լինելն է ու հիմա Ատելության կուսակցության ցուցակներով պատգամավոր է, պնդում է, թե ՍԴ ներկայիս կազմը «ավտորիտարիզմի բաստիոն է», իսկ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքը՝ չտրվելով նախկին իշխանության ներկայացուցիչների շանտաժներին:
Պարոն Ջորջ Սորոսի «նախկին» աշխատողի համար, թերևս, ՍԴ-ն ավտորիտարիզմի բաստիոն է, որովհետև ՍԴ դատավորները չեն կզում, որ Նիկոլ Փաշինյանն ու Մինասյան Լարիսան ձեռք-ձեռքի բռնած վրաներով ցատկեն:
Ինչ վերաբերվում է քաղաքական մեռել Արմեն Սարգսյանին, ապա ոչ մի բանի մասին պատգամավորին շուտափույթ պետք է լիկբեզ անել և ականջին թեթև շշնջալ՝ Արմեն Սարգսյանին մի հոգի է շանտաժ արել և անում: Շանտաժի անունն է՝ բրիտանական բարաթ: Եվ այդ մի հոգուն ինքը պետք է որ շատ լավ ճանաչի:
Նա մի օր իրեն ժողովրդի վարչապետ է հռչակում, մի ուրիշ օր՝ Հռոմի Պապ, մեկ այլ օր՝ Հիսուս Քրիստոս, մի օր էլ մարշալ Բուդյոնի կհռչակի»: