Հիվանդանոցում մահացել է Նյու-Յորքի բնակիչը, որին կողոպտիչները ծեծել էին Սուրբ Ծննդի նախօրեին և նրանից խլել մեկ դոլար: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Հայտնի է, որ 1 դոլարի համար զոհ դարձած տղամարդը 60-ամյա Խուան Ֆրեսնադան է, որին տեղափոխել էին հիվանդանոց նրա վրա փողոցում կողոպտիչների հարձակումից հետո: Նրա հարազատների հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել: