34-ամյա ուկրաինուհի Ալյոնա Կրավչենկոն հանրահայտ է դարձել իր 1,8 մետր երկարությամբ վարսերի շնորհիվ: Նրա վարսերով հիանում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք:
Իրական Րապունցելը բավական շատ ժամանակ է ծախսում իր վարսերի խնամքի համար: 1 ժամ է պահանջվում վարսերը լվանալու համար, ուստի Կրավչենկոն դա անում է շաբաթը մեկ անգամ, իսկ օրը 2 անգամ սանրում է և հյուսք անում: Նա կտրում է վարսերը տարին 2 անգամ, այն էլ՝ 15 սմ:

Ըստ Կրավչենկոյի՝ իր վարսերի հետևանքով առաջացած խնդիրը տղամարդիկ են: «Շատ տղամարդիկ են հիանում իմ վարսերով, առաջարկում հանդիպել, միասին ճանապարհորդել, հրավիրում իրենց հայրենիք, խնդրում ձեռքս: Ես կատակի եմ տալիս այդ ամենը կամ էլ չեմ պատասխանում նրանց հաղորդագրություններին, որպեսզի զուր հույսեր չտամ մարդուն», - ասել է Կրավչենկոն: Նա նաև նշել է, որ հասկանում է, որ իրեն առաջարկություն են անում միայն վարսերի համար, և լուրջ հարաբերությունները բացառված են: