Հասարակություն Պատահարներ 

Վրաերթ Բաշինջաղյան փողոցում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corona» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լաուրա Պ.-ին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նույն շարքից