Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ներն ու Honda-ն. կա վիրավոր

Դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բեկնազարյան և Մոլքումով փողոցների խաչմերուկում բախվել են Դիլիջանի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Ամիրխանյանի վարած Honda մակնիշի 35 NG 202 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Գևորգ Մկրտչյանի վարած BMW մակնիշի 71 ԼA 711 համարանիշի և 33-ամյա Արտյոմ Խլղաթյանի վարած BMW մակնիշի 67 CC 777 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքվ Գ. Մկրտչյանի ուղևորուհի՝ Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Վարդազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նույն շարքից