Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Բեկնազարյան փողոցում՝ «Արարատբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, բախվել են 41-ամյա Մեսրոպ Մուրադյանի վարած Opel մակնիշի 35 QL 621 համարանիշի և 28-ամյա Աբգար Խանոյանի վարած Mercedes մակնիշի 36 PR 210 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Mercedes-ն առաջ է ընթացել և հարվածել կայանված վիճակում գտնվող 23-ամյա Ռոման Զաքյանին պատկանող Lexus մակնիշի 80 RR 080 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև 37-ամյա Էդգար Բարսեղյանին պատկանող BMW մակնիշի 11 GO 100 համարանիշի և 37-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող Lexus մակնիշի 17 RR 111 համարանիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով վարորդներից Ա. Խանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: