Հասարակություն 

Ինսթագրամի ամենահարուստ աստղերը

2019 թ. ինսթագրամյան իր էջի շնորհիվ ամենից շատ գումար է վաստակել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Նա առաջին տեղում է հայտնվել Buzz Bingo կազմակերպության կազմած սոցցանցերի ամենահարուստ աստղերի ցանկում:

Հայտնի է, որ Ռոնալդուն վաստակել է 38,2 միլիոն ֆունտ ստերլինգ: Նրա ինսթագրամյան մեկ հրապարակումը բերում է միջին հաշվով 780 հազար ֆունտ ստերլինգ:

Երկրորդ տեղում արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է: Վերջինս 2019 թ. ընթացքում իր հրապարակումների շնորհիվ վաստակել է 18,7 միլիոն ֆունտ:

Ինսթագրամի ամենահարուստ աստղերի ցանկում երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան մոդել Քենդալ Ջենները: Նրան հաջողվել է վաստակել 12,7 միլիոն ֆունտ:

Ինսթագրամյան հարուստ աստղերից են նաև Դևիդ Բեքհեմը, Նեյմարը, Սելենա Գոմեսը, Քայլի Ջենները և Քլոե Քարդաշյանը:

Նույն շարքից