Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Ի դեպ, այդ երգից եկած եկամուտներով կկատարեիք նաև ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը. Միհրան Հակոբյանը՝ Սերժ Թանկյանին

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Ի՞նչ կլիներ, որ jingle bells-ին հաղթող երգը Դուք գրեիք՝ որպես անվանի հեղափոխական և համաշխարհային հայտնիություն ունեցող երաժիշտ: Չի կարելի չէ՞ ամեն ինչ թողնել սոցիալական բեռի տակ ճռռացող, ապրելու համար հազար ու մի գործով զբաղվող հայաստանյան երաժիշտների վրա: Ի վերջո՝ հեղափոխությանը առարկայական օգուտ պետք է տա՞ք, թե՞ ոչ:

Պատկերացնու՞մ եք՝ ինչպես կուրախանար և կհիանար ժողովրդի վարչապետը: Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսի սալյուտներ ու ֆանֆառներ կկազմակերպեին հեղափոխական ցեխի գծով Ձեր գործընկերները:

Ի դեպ, այդ երգից եկած եկամուտներով կկատարեիք նաև ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»:

Նույն շարքից