Դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են 11 մեքենա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել որոշ ավտոմեքենաների գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցն ու տեղի ճանշինը մատը մատին չի խփել, որպեսզի ճանապարհի կատարեին ձնամաքրման ու մշակման աշխատանքներ ու այս վթարի հիմնական մեղավորը Հրազդանի ճանշինն է, ով գրեթե ամեն տարի նույն քար անտարբերությունն է ցուցաբերում ճանապարհը մաքրելու ուղղությամբ, իսկ տարածքային կառավարման նախարարությունը պետք է հետևություններ անի, որպեսզի ճանշինները, այդ թվում՝ երբևիցե իր աշխատանքում չփայլած Հրազդանի ճանշինը, ի վերջո, գործ անի, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե ճանապարհն իրենք մաքրում են։