Մոսկվայում տղամարդը մահացել է ճայթուկի պայթյունից:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին: 33-ամյա տղամարդը խնջույքից հետո ճայթուկներ է վառել, սակայն երրորդ ճայթուկը ծխախոտով վառելիս լսվել է բարձր ճայթյուն, և տղամարդն ընկել է: Ականատեսները պատմել են, որ նրա դեմքին և գլխին այրվածքներ են հայտնվել: Տղամարդը տեղում մահացել է:
Նրա հարազատները հայտնել են, որ տղամարդը գնել էր ճայթուկը մեկ տարի առաջ օնլայն խանութից: