Ուկրաինական «Честно» հասարակական շարժումը ֆեյսբուքում իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում Գերագույն ռադայի «Ընդդիմության հարթակ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Նեստոր Շուֆրիչը պատկերված է մահացած կենդանու հետ: Այս մասին հայտնում է Լենտան։
Լուսանկարի բնութագրի մեջ ասվում է, որ Շուֆրիչը հարավային Աֆրիկայի Կալահարի անապատում որսացել է չափազանց հազվագյուտ ռնգեղջյուրի:
Բոլոր լուսանկարներում պատգամավորը պատկերված է զենքով: