Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդ բանկոմատից գողացել են մոտ 10 միլիոն ռուբլի: Դեպքի մասին տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն։
Դեկտեմբերի 27-ին, արևային ակնոցներով երկու անհայտ անձինք կոտրել են բանկոմատը, որը գտնվում է Կուզնեցովսկայա փողոցի սուպերմարկետում և գողացել 9,7 միլիոն ռուբլի:
Կադրերում երևում է, թե ինչպես են հանցագործների կողքով անցնում մարդիկ և որևէ մեկն ուշադրություն չի դարձնում նրանց վրա:
Գողերը հեռացել են կեղծ համարանիշներով սպիտակ «Ford Transit» միկրոավտոբուսով: Կես ժամ անց հանցագործները փորձել են թալանել մեկ այլ բանկոմատ Բուխարեստի փողոցում գտնվող սուպերմարկետում, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է հանցագործությունը:
Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր տնօրենի մամուլի ծառայությունից հայտնել են, որ գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանցագործները հետախուզվում են: