Քաղաքական Միջազգային 

Տանը բռնկված հրդեհի ժամանակ Պուտինը փրկել է երկրորդ հարկում քնած իր դստրերին

Լրագրող և քաղաքագետ Ալեքսանդր Ռարը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ամենանշանավոր դեպքը: Այս մասին վերջինս պատմել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:

Լրագրողի խոսքերով նախագահին լավագույնս «բացահայտում» է իր տան մոտ տեղի ունեցած հրդեհը: Դեպքը տեղի է ունեցել 1996 թվականին Լենինգրադի մերձակայքում գտնվող Պուտինի առանձնատանը, և որը նկարագրված է Ռարի գրքերից մեկում: Քաղաքագետն ասել է, որ հրդեհի պահին Պուտինն ընկերների հետ շոգեբաղնիքում է եղել: Հրդեհի մասին իմանալուց հետո նա վազել է դեպի տուն և փրկել երկրորդ հարկում քնած իր դուստրերին։

Դրանից հետո նա հիշել է, որ իր ամբողջ խնայողություններով քեյսը մնացել է տան մեջ: Նա վերադարձել է, որպեսզի վերցնի այն, սակայն ամբողջ գումարն այրված է եղել․ «Սա այնպիսի անձնական պատմություն է»,-ասել է Ռարը։

Նա ավելացրել է, որ Պուտինին բնութագրող այդպիսի պատմություններ շատ կան: Նա պատմել է ևս մեկ դեպք, երբ նախագահն ուղարկել է ընկերոջն ապագա կնոջն առաջարկություն անելու համար: Այդկերպ Պուտինը ցանկացել է փորձել նրա հավատարմությունը:

Նույն շարքից