Երաժշտական քննադատ Սերգեյ Սոսեդովը НТВ հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Ալլա Պուգաչովայի, Ժաննա Ագուզարովայի, Սոֆյա Ռոտարուի և Նիկոլայ Նոսկովի վերադարձը բեմ իր մոտ խղճահարություն է առաջացնում։ Այս մասին հայտնում է Լենտան։
«Կներեք, բայց Պուգաչովան հազիվ է շնչում, դա անհնար է դիտելը: Արտիստները պետք է երևան այն ժամանակ, երբ գտնվում են ամենալավ վիճակում, որպեսզի նրանց հիշեն հաջողության գագաթնակետին»,-ասել է Սոսեդովը: