Հասարակություն 

Էստոնիայի նախագահը խոսել է ռուսական մանկապարտեզ հաճախող իր թոռների մասին

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հայտարարել է, որ իր թոռները ռուսական մանկապարտեզ են հաճախում: Այս մասին հայտնում է Լենտան։

«Մեր ընտանիքում կա 7 տարեկան երեխա, ով գիտի մեկ լեզու։ Արդեն մանկության տարիներին նա պետք է սովորի ևս մեկ լեզու, եթե ոչ երկու։ Ես գնահատում եմ լեզվի հարստությունը»,-ասել է Էստոնիայի ղեկավարը:

Կալյուլայդը նշել է, որ երկրում ռուսալեզու բնակիչների իրավունքների հարցը լայնորեն քննարկելու միտքն առաջացել է այն բանից հետո, երբ իր որդին հարցրել է, թե ինչու է Էստոնիայում ռուսաստանցի լինելը վատ:

Նույն շարքից