Հայաստան գլխավոր 

Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի ՍԴ անդամների կարգավիճակը հավասարեցնել յուրային ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կարգավիճակին. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր էջում գրում է.

«ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔ

ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց․ իշխանություններն ու նրանց սատարող ուժերը այն համարում են իրավական և հնարավորություն ՍԴ անդամներին արժանապատվորեն հեռանալու (թե չէ, տեսե՜ք հա՛)։

Ընդդիմադիր ուժերն, իրենց հերթին այն համարում են հակասահմանադրական և փորձ ՍԴ-ն ենթարկեցնելու Նիկոլ Փաշինյանին։

Իրականում, կարծում եմ օրենքով փորձ է արվում, համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 29-ի (խտրականության արգելքը), վերացնել ՍԴ անդամների միջև առաջացած անհավասարությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի ՍԴ անդամների կարգավիճակը հավասարեցնել նրա յուրային ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կարգավիճակին․․․ չաշխատել և ստանալ բարձր աշխատավարձ և պարգևավճարներ»։

Նույն շարքից