Հասարակություն 

Ամերիկացի կին ֆուտբոլիստներն ամուսնացել են

ԱՄՆ հավաքականի կին ֆուտբոլիստներ Ալի Կրիգերն ու Էշլին Հարիսն ամուսնացել են: Մարզիկներն այս մասին հայտարարել են Instagram-ում, փոխանցում է Լենտան։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մայամիում: «Եկել է ժամանակը ... Ես 10 տարի սպասել եմ այս պահին»,-գրել է Հարիսը: Ֆուտբոլիստները հանդիպել են 10 տարի առաջ հավաքականում:

35-ամյա Կրիգերը հանդես է գալիս «Օրլանդո Պրայդ» ակումբում՝ որպես դարպասապահ, իսկ 34-ամյա Հարիսը նույն թիմի պաշտպաններից է:

Նույն շարքից