Գյումրիի ավտոմաքսատանը պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։
Քաղաքացիները բողոքում են, որ կիլոմետրրո հերթեր են գոյացել եւ իրենք այլեւս չեն հասցնի մինչեւ վաղը երեկոյան մաքսազերծում կատարել:
«6 կմ հերթ ա կանգնած, երեկ կեսօրվանից կանգնած եմ, անցել ենք ընդամենը 600 մետր: Էստեղ 10-ից մինչեւ 60 հատ մեքենա բերող էդ խաժամուժը բերում են իերնց մեքենաները վազանցում են էդ ամբողջ հերթը, առանց խղճի խայթ զգալու մաքսազերծում են իրենց մեքենաները, հանում են, իսկ մենք` 1 մեքենա բերողները կանգնած ենք, մնում, մոտ 2000 մարդ: Հիմա մենք չգիտենք` ճանապարհ փակենք, ինչ անենք, ոստիկանները էստեղ կանգնել են անգործ ու նրանց թողտվությամբ է, որ հերթերում նման իրավիճակ է ստեղծվել: Էս իրավիճակում էլ հայհոյանք, կռիվ, վիրավորանք, ճանապարհային ոստիկանները ասում են, որ հերթի սկզբից 6 հոգի մարդ են տարել հիվանդանոց, դանակահարել են միմյանց»,-ասաց խմբագրություն ահազանգած քաղաքացին:
Ավելին՝ news.am