Մոսկվայում դեկտեմբերի 30-ին վաղ առավոտյան անցորդները գտել են շենքի պատշգամբի տակ ընկած երեխայի:
Ականատեսների խոսքով՝ 2 տարեկան երեխան մերկ պառկած է եղել գետնին և բղավել: Անցորդները շտապօգնություն են կանչել: Երեխան հոսպիտալացվել է:
Պարզվել է, որ ծնողների անփութության հետևանքով երեխան դուրս է եկել առաջին հարկի պատուհանի վանդակաճաղերի արանքից և ընկել է: Երեխան վնասվածքներ չի ստացել, այլ միայն ցրտահարվել է: Նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: