Հասարակություն 

Քաղաքապետարանում պարգեւավճարներ բաժանվում են պարբերաբար՝ եռամսյակը մեկ. Խոսնակ

Քաղաքապետարանում պարգեւավճարներ բաժանվում են պարբերաբար՝ եռամսյակը մեկ։ Դրանք բոլորը հրապարակվում են yerevan.am պաշտոնական կայքում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Պարգեւավճար ստանում է քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից։

Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին, չի ստացել նաեւ այս եռամսյակին։

Այսպես կոչված, «13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները կստանան մասամբ։ Դրա համար նախատեսված մնացորդային միջոցները կգումարվեն աշխատավարձային ֆոնդին»,-գրում է նա իր էջում:

 

Նույն շարքից