Հասարակություն 

Ներկայացվել է վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին տրամադրված տարեկան պարգևավճարների չափաբաժինը

Թվերն ընդդեմ ապատեղեկատվության

Վերջին օրերին որոշ օգտատերեր բարձրաձայնել են, թե ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստացել։ Ոստիկանության ծառայողներն , այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգեւավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։

Ներկայացնեմ վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին տրամադրված տարեկան պարգեւավճարների չափաբաժինը․

2016 թ․ 2 միլիարդ 774,9 միլիոն

2017 թ․ 2 միլիարդ 558 միլիոն

2018 թ․ 4 միլիարդ 276,7 միլիոն

2019 թ․ 7 միլիարդ 054,2 միլիոն (65%-ով ավելի նախորդ տարվանից)

Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան

Նույն շարքից