Հասարակություն 

ԱԻՆ-ն արձագանքել է Նազենի Հովհաննիսյանի գրառմանը

Հարգելի՛ քաղաքացիներ, հայտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 29-ին 23։00-ից մինչև 24։00 Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևան քաղաքում երկրաշարժ տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Երկրաշարժի դեպքում, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, սահմանված կարգով, տեղեկացնում է հանրությանը։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ բովանդակությամբ գրառում իր էջում արել էր Նազենի Հովհաննիսյանը:

Նույն շարքից