Բարի օր Հասարակություն 

Ամանորն ինձ համար յուրահատուկ է լինելու. Արփինե Հովհաննիսյանն՝ իր հնարավոր ամուսնության մասին

analitik.am

Իրականում հրաշքների շատ վաղուց չեմ հավատում, միևնույն ժամանակ տրանսֆորմացնելով ինձ համար հետևյալ գաղափարին՝ հրաշքն ինքդ ես քեզ համար կերտում՝ քո ամենօրյա աշխատանքով ու գործողություննով: Analitik.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հավատում է Ամանորյա հրաշքներին:

Տիկին Հովաննիսյանն ասաց, որ Ամանորը պատրաստվում է նշել տանը՝ ընտանեկան միջավայրում:

Հարցին, թե ինչ խորհուրդ ունի իր համար Ամանորը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ այն ընդամենը հնարավորություն է տալիս նոր կետից, նոր էջից սկսելու այն ամենն ինչը ուզում ես քո կյանքում անել:

Ինչ վերաբերում է նվերներին և Ամանորյա ցանկություններին, նա ասաց, որ հատուկ ցանկություն, որը դեռ չի իրականացել չունի. «Որևէ նվեր հիշողությանս մեջ չի տպավորվել: Սիրելի մարդկանց կողմից ստացած բոլոր նվերներն էլ ինձ համար ցանկալի են»:

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ Արփինե Հովհաննիսյանի նշանադրության մասին: Հնարավոր է արդյո՞ք, որ մյուս տարի նա մեզ ուրախացնի իր հարսանիքով. «Ամանորն ինձ համար յուրահատուկ է լինելու: Իսկ, թե ինչու, կիմանաք ավելի ուշ»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից