Կալիֆորնիայի դատարանը բավարարել է 1982 թվականին թուրք հյուպատոսի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ազատ արձակելու մասին միջնորդությունը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Պաշտպանական կողմը նախկինում մի քանի անգամ միջնորդություն ներկայացրել է Սասունյանին ազատ արձակելու համար, սակայն բոլոր միջնորդությունները մերժվել էին:
Հիշեցնենք, որ 1982 թվականին դատախազության մեղադրականում նշվել էր, որ թուրք հյուպտաոսի սպանությամբ Սասունյանը ցանկացել է վրեժ լուծել Հայոց ցեղասպանության համար:
Թուրքիան արդեն արձագանքել է դատարանի որոշմանը՝ հայտարարելով, որ գործի է դնելու այն բողոքարկելու մեխանիզմները: