Հասարակություն 

Հիմա գլխավորի մասին. պարոնայք լիցեմեռ ստախոսներ... Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է. «Երբ վարչապետ Փաշինյանի գրասենյակում տնվորի կարգավիճակում հայտնված Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, թե պետական աշխատողներին դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակ «զագոն անելու» խոսակցությունները տարածում են նախկին իշխանության ներկայացուցիչները ու «Նոր» Հայաստանում նման բան լինել չի կարող, մտածու՞մ է` ի՞նչ ու ինչի՞ մասին է ընդհանրապես խոսում:

Ասենք` նախկին իշխանություն ասելով ու՞մ ի նկատի ունի` Ռոբերտ Քոչարյանի օրոք հարկայինի պետ, վերահսկողական ծառայության պետ, Սերժ Սարգսյանի օրոք մարզպետ ու պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՞ն, միգուցե Անդրանիկ Քոչարյանի՞ն, իսկ միգուցե հենց իրե՞ն` Քոչարյանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին:

Բայց սա մի կողմ թողնենք և հուսանք, որ պարոնը մի օր կկողմնորոշվի:

Հիմա գլխավորի մասին. պարոնայք լիցեմեռ ստախոսներ, «Նոր» Հայաստանի ողջ պետական ապարատը, որին հրահանգավորված է ցուցակներով «զագոն անել» հրապարակ, ձեր զառանցանքները կարդում ու քթի տակ ծիծաղում է, լինկերն էլ ուղարկում են ցուցակներ կազմողներին: Ի վերջո` սուտն էլ չափ ու սահման ունի»:

Նույն շարքից