Հասարակություն Բարի օր 

Ով կամ ովքեր են գործում Նիկոլ Փաշինյանի թիկունքում. Նարեկ Մալյանին նոր տեղեկություններ են հասել

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է. «Տեղեկություններ եմ ստանում, որ վաղը հրապարակ բերման ենթարկված պետական աշխատողներին և նրանց ընտանիքներին խիստ հրահանգված է հրապարակում գտնվել ժամը գիշերը 12-ից մինչև 3-ը: Նույնիսկ 2:55 հրապարակը լքողները խնդիրներ կունենան:

Ի դեպ, ինձ գրում են, որ վարչապետը տեղյակ չի այս նախաձեռնությունից: Չեմ վիճում, հնարավոր է տեղյակ չէ, բայց այս օրերին այս թեմայով բազմաթիվ գրառումներից հետո վստահ կարող ենք ֆիքսել, որ վարչապետը ԱՐԴԵՆ տեղյակ է»:

Նույն շարքից