Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա 1-ին փողոցի տներից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ բնակարանում տանտիրոջ՝ 62-ամյա Մանվել Խլխաթյանի դին է։ Տան փայտե վառարանից կրակ է արտանետվել, որի հետևանքով ծխացել է և մասամբ այրվել է տան հատակը և գույքի որոշ մասը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ առաջացած ծխի հետևանքով էլ վերջինս մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: