Հասարակություն 

Ահա, եւ մոտենում է ավարտին․․․ոչ֊ոչ, 2019 թվի մասին չեմ. Սամվել Մարտիրոսյան

 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահա, եւ մոտենում է ավարտին․․․ոչ֊ոչ, 2019 թվի մասին չեմ։ Այլ Արմենտել֊Բիլայն֊Վեոն պատմությունը։ Կարծես, արդեն հստակ է ու շորշոփ չէ․ Բիլայնը դրվում է վաճառքի։ Յուքոմն էլ գնում է գնի, կամ գնում է գնելու ։Ճ Սպասված էր․ ուղիղ երեք տարի առաջ էի գրել այն մասին, որ բջջային օպերատորները ծանր վիճակում են ֊ շուկան փոխվում է, օպերատորները կրճատում են եկամուտները, ինչը բերում է հնարավոր խոշոռացման։ http://b4b.am/…/%D5%A2%D5%BB%D5%BB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-…

Իրավիճակը երեւում էր հարկերի չափերից․
Բիլայն ֊ https://harkatu.am/…/%C2%AB%D5%8E%D4%B5%D5%88%D5%8…/5656/hy…
Վիվա ֊ https://harkatu.am/…/%C2%AB%D5%84%D5%8F%D5%8D-%D5%…/5658/hy…
Յուքոմ ֊ որը դիվերսիֆիկացված է շուկայում ինտերնետ կապի տեսանկյունից ու տակից էդ պատճառով դուրս է գալիս ֊ https://harkatu.am/…/%C2%AB%D5%85%D5%88%D5%92%D5%9…/7020/hy…

Ինչ կլինի՞։ Բարդ է ասել։ Մի բան պարզ ա֊ Վիվան կմնա գերիշխող բջջային օպերատոր; Միավորված Յուքոմը կարող ա նույնիսկ նստի քանակի տեսանկյունից, հաշվի առնելով այն մարդկանց, ով ունեն երկու օպերատորի քարտեր։ Ինտերնետ կապի տեսանկյունից կարող ա Յուքոմը թափ ստանա։

Մի կարեւոր, բայց քիչ քննարկվող թեմա էլ․ մի հոյւսիսային երկրի ազդեցության հնարավոր նվազեցումը տելեկոմի ոլորտում։ Հաշվի առնելով նաեւ այլ շշուկներ արդեն ինտերնետի մատակարարների տեսանկյունից։ Բայց դե էս պահով դեռ սպասենք»:

 

Նույն շարքից