Հասարակություն 

Հայ վարորդին անվանել են ամանորյա հրաշագործ

analitik.am

Կրասնոդարում 117 համարի ավտոբուսի հայ վարորդ Պավել Բալյանին անվանել են ամանորյա հրաշագործ:

Ըստ «Регион online» պարբերականի՝ Բալյանին այդպես են անվանել, քանի որ նա տոնածառ է տեղադրել ավտոբուսում և երեխա-ուղևորներին բաժանում է մրգեր և քաղցրավենիք: Դրա հետ մեկտեղ ուղևորները վարակվում են բարձր տրամադրությամբ  և դրական լիցքերով ամբողջ օրվա համար:

Սոցցանցերում բարձր են գնահատել հայ վարորդին՝ նշելով, որ եթե նման բարի մարդիկ շատ լինեն, ապա աշխարհը կդառնա փոքր-ինչ լավը:

Նույն շարքից