Առողջապահություն Հասարակություն 

Կարմիր ձկնկիթի օգտակար և վնասակար հատկությունները

Մասնագետները պատմել են կարմիր ձկնկիթի օգտակար և վնասակար հատկությունների մասին:

Կարմիր ձկնկիթը А, D, Е, և К վիտամինների ամբողջական համալիր է: Այն պարունակում է նաև յոդ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և օմեգա-3, որի անբավարար քանակը մարդու օրգանիզմում կարող է դառնալ սրտանոթային և հիպերտոնիկ հիվանդությունների պատճառ:

Այս ամենի հետ մեկտեղ բժիշկները խորհուրդ են տալիս զերծ մնալ կարմիր ձկնկիթի չարաշահումից, քանի որ դա կարող է հանգեցնել իմունային համակարգի անկման, օրգանիզմի արագ ծերացման և ինսուլտի:  Հայտնի է, որ ձկնկիթը պարունակում է չափից շատ աղ. նրա 140 գրամանոց տարայում կա աղի օրական չափաբաժին, ուստի պետք է այն գործածել քիչ չափաբաժնով:

Նույն շարքից