Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մարդկանց թողնել սմարթֆոնները: Նա հիշեցրել է ընտանիքի անդամների հետ շփվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք պետք է վերադարձնենք շփումը մեր ընտանիքների հետ», - հայտարարել է Հռոմի պապը Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում իր ելույթի ժամանակ:
Հռոմի պապը հիշեցրել է Հիսուս Քրիստոսի ընտանիքի մասին, որի անդամները աղոթում և աշխատում էին միասին, խոսում էին միմյանց հետ: Նրա խոսքով՝ հարազատների հետ շփումը այն «հանձնարարությունն» է, որով պետք է զբաղվել այսօր: