Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բազմիցս այս օրերին ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, քանի որ ասածս դեռևս տեղ չի հասնում:
Գոյություն ունի ընդամենը 5 պետական պաշտոն, որոնք զբաղեցնողներից բացի մյուս բոլոր պետական պաշտոնյաների ամանորի առթիվ շնորհավորական ուղերձների հրապարակումը ծանր մեծամտություն է, իսկ դրանց վիդեո տարբերակով տարածելը` ծանր հիվանդության հասնող ինքնասիրահարվածություն:
Նշված 5 պաշտոններն են.
- Հանրապետության նախագահը, որպես պետության գլուխ
- Ազգային ժողովի նախագահը, որպես օրենսդիր իշխանության բարձր ներկայացուցիչ
- Վարչապետը, որպես գործադիր իշխանության բարձր ներկայացուցիչ
- Սահմանադրական դատարանի նախագահը, որպես դատական իշխանության բարձր ներկայացուցիչ
- քաղաքապետերը (քաղաքի բնակիչներին), որպես տեղական իշխանության բարձր ներկայացուցիչ:
Ոչ պետական իշխանությունից ընդունելի է նաև հոգևոր առաջնորդի շնորհավորանքը»: