Հասարակություն 

Գնդակահարության հոդված է հասունանում

Ընկերներով, լրագրողներով, մտերիմ արվեստագետներով երեկ նստեցինք, քննարկեցին, իրենք որոշեցին, որ ամենադուխովը ես եմ ու ես պիտի ֆեյսբուքյան ընկերությանն ու էջերի հազարավոր հետևորդներին փոխանցեմ այս խնդրանքը:

Սիրելիներս, հարազատներս, հարգելիներս, պաշտելիներս, դադարեցրեք մեսենջերով, ավտոպիլոտի վրա դրված շնորհավորական բացիկներ, բանտիկներ, սրտիկներ, պաչիկներ ուղարկել ձեր բոլոր հազարավոր ֆեյսբուքյան ընկերներին և մի քանի հազար հետևորդներին: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ սթրես է, երբ նստած ես քեզ հարազատ մարդկանց հետ, կամ, պարզապես քնած ես, և մեսենջերդ տրաքում է Ձմեռ պապիներից, Սուրբ Ծննդյան բացիկներից ու պաչիներից:

Այդ ամենը գեղեցիկ է, լավ է, բայց դրանք ուղարկեք ձեր ամենահարազատներին ու մտերիմներին ու գրեք, թե ինչքան կարևոր են իրենք ձեզ համար։

Հավատացեք, ավտոպիլոտի վրա դրած` ֆեյսբուքյան բոլոր հազարավոր ընկերներին նույն բանտիկը ուղարկելը լուրջ սթրես է: Մեսենջերը անջատելն էլ չի փրկում, որովհետև մի օր միացնելու ես ու էդ ողջ բանտիկները թափվելու են գլխիդ:

Հավատացեք, շատերը կուզենային այս օրերին սա ասել ձեզ, բայց փորձում են նրբանկատ լինել:

Ես փորձեցի ազնիվ լինել: Ասեմ, որ իմ լրագրող ընկերներով անգան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին ենք գրել, որ ավտոպիլոտով, միանգամց մի քանի հազար օգտատերի ուղարկվող էս բանտիկ-պաչիկների ռեժիմը հանվի, դեռ պատասխան չենք ստացել:

Իմ սիրելի լրագրող ընկերը ինձ առաջարկեց 7 հազար սրտիկից ու բացիկից հետո Քրեական օրենսգրքում գնդակահարության հոդվածը վերականգնել: Բնականաբար, հումորով։ Այո, շնորհավորեք, բայց ձեր ամենամտերիմ ու սիրելի մարդկանց, բայց ոչ միանգամից մի քանի հազարի սթրեսի ենթարկեք մեսենջերի ծնգոցից:

Դա սիուն չի, հաստատ սիրուն չի:

Կներեք, որ այն, ինչի մասին այս օրերին մտածում են բոլորը, ասում եմ ես, որովհետև ես միշտ ասում եմ այն, ինչ մածում եմ: Երջանիկ եղեք, ձեր հոգու ու խղճի հետ ներդաշնակ, սիրեք այս գժական հետաքրքիր կյանքը ու ջերմ սիրո խոսքեր ասեք ձեր ամենասիրելի ու մտերիմ մարդկանց՝ նրանց գրկելով ու համբուրելով։

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից