Հասարակություն Բարի օր 

Ինչպիսի շքեղ ու ֆանտաստիկ տեսք ունի Ամանորյա Թբիլիսին ու ինչպիսի տեսք ունի Երևանը /լուսանկարներ/

Ամանորյա շքեղ Թբիլիսին (լուսանկարներ)

Մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքն այս ամանորին ընդառաջ կրկին աննկարագրելի շքեղ և ճաշակով է զարդարված… Հատկապես` Թբիլիսիի կենտրոնը, որի փողոցները, շենքերը և նույնիսկ ծառերը ծփում են լույսերի մեջ... Քաղաքի ղեկավարությունը մեծ քանակությամբ զբոսաշրջիկների ներհոսքն ապահովելու համար քաղաքի արդուզարդի վրա ծախսել է 940 հազար ԱՄՆ դոլար... Հայաստանի մեծ քանակաությամբ քաղաքացիներ այս տարի ևս ամանորյա օրերն անցակցնելու են հեքիաթային Թբիլիսիում...

Ինչ վերաբերում է մեր Երևանին, որտեղ Ամանորյա միջոցառումների ծախսերի համար տրամադրվել է 680 հազար դոլար, թող ընթերցողներն իրենք գնահատեն Թբիլիսիի և Երևանի տարբերությունը...

Հ.Գ. Լավ կլիներ, եթե Երևանի ղեկավարությունը գոնե ուշադրություն դարձներ լուսային կոնստրուկցիաներին, որոնցով ձևավորված են մայրաքաղաքի փողոցները... Բաղրամյանի պողոտայի գրեթե բոլոր լուսային կոնստրուկցիաները կիսատ-պռատ են աշխատում...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից