Ֆեյսբուքյան անդաստաններում մի դիսկուրսի հանդիպեցի, որտեղ Հայաստանի բոլոր, կրկնում եմ՝ անխտիր բոլոր իշխանություններին շողոքորթած ու շողոքորթող Արմեն Դարբինյանը (Սլավոնական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ) «Սամվել Ալեքսանյանը կլանային տնտեսության հետ կապ ունի՞, թե՞ ոչ» հարցին պատասխանելու փոխարեն առիթը բաց չի թողնում հերթական անգամ շողոքորթելու օրվա իշխանությանը՝ կախվելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի համապատասխան տեղերից:
Անշուշտ, Արմեն Դարբինյանի շողոքորթելու պատճառներն ակնհայտ են: Պարոն շողոքորթը վախեցած է Սլավոնական համալսարանի հնարավոր ստուգումներով: Եվ քանի որ պետությունը զավթած Ատելության կուսակցությունն ում ոնց կարողանում ռեկետ է անում, ուստի եթե Սամվել Ալեքսանյանը ժողովրդի վարչապետին մուծվում է քեշով, ապա Արմեն Դարբինյանը մուծվում է այսպես ասած՝ բնամթերքով, նույն ինքը՝ շողոքորթելով: Բարի խորհուրդ բոլոր շողոքորթներին՝ ձեր ներկայիս տերերի հետ «սիրավեպին» այլոց մի խառնեք, տգեղ է, ուղղակի ամոթ է: Շա՞ռ եք, արա՜:
Միհրան Հակոբյան