«ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ Է...
Հարգելի՛ հայրենակիցներ
Աշխարհի ժողովուրդների մեջ գուցե մենք այն եզակիններից ենք, որ Ամանորին ամենաշատն է խաղաղություն բարեմաղթում: Ոչ թե որովհետև վախենում ենք պատերազմից, այլ քանի որ յուրաքանչյուր մարդկային կորուստ մեզ համար ավելին է, քան բազմաթիվ այլ հաջողություններ:
Այդ խորհրդով էլ սկսել եմ տարվա առաջին օրը՝ Պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ այցելելով լեգենդար դրաձած 116 մարտական դիրք, որտեղ 1994թ.-ի մայիսի 12-ին մարտական ընկերներիս հետ տևական պատերազմից հետո դիմավորել ենք Խաղաղությունը: Կենտրոնական պաշտպանական շրջանի (ЦОР) կազմում նույն թվականի մայիսի 10-ին իմ համեստ մասնակցությունն եմ ունեցել նաև տարածքում գտնվող Մարտակերտի շրջանի նախկին Սեյսուլան գյուղի ազատագրման գործողությանը: Իսկ այդ հատվածում գտնվող մարտական դիրքերի տեղակայման ամբողջ աշխատանքին պատիվ եմ ունեցել մասնակցելու:
Հարգանքի տուրք եմ մատուցել 2016թ.-ին թշնամու հետ անհավասար մարտում իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած Արմենակ Ուրֆանյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Քյարամ Սլոյանի և Ռոբերտ Աբաջյանի հիշատակին, շնորհավորել դիրքապահ տղաների Ամանորը, ծանոթացել նաև ծառայության պայմաններին:
Դիրքում կանգնած հայ զինվորն այսօր անսասան է առավել, քան երբևէ, նրա` խաղաղություն պահող ու պարտադրող կերպարն անխոցելի է: Իսկ մեր խնդիրը թիկունքն ավելի զորացնելն է:
Շնորհավո՛ր Նոր տարիդ, հա՛յ զինվոր...»։
Արայիկ Հարությունյան