Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ հունվարի 1-ին, գնացել են ԱԱԾ մեկուսարանի մոտ՝ շնորհավորելու կալանքի տակ գտնվող 2-րդ նախագահին և 5-րդ ալիքի սեփանակատեր Արմեն Թավադյանի Ամանորը:
Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական էջը ֆեյսբուքում հրապարակել է լուսանկար միջոցառումից. «Գիտակից մարդիկ ամենուր Ձեր կողքին են պարոն ՆԱԽԱԳԱՀ»:
Նշենք, որ ԱԱԾ-ի մոտ գնացողների շարքերում եղել են նաև երկրորդ նախագահի դուստրը՝ Գայանեն, ու երկու որդիները՝ Սեդրակն ու Լևոնը: