Հասարակություն 

Պատռել են 20 միլիոն դոլար արժողությամբ Պիկասոյի կտավը

Լոնդոնում ժամանակակից արվեստի Թեյթ պատկերասրահում վնասել են նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավը։ Այս մասին հայտնում է «Би-би-си»-ն։

Նշվում է, որ 20 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ նկարը պատռել են: Բերման է ենթարկվել 20-ամյա Շակիլ Մեսսին, նա մտադիր է հրաժարվել բոլոր մեղադրանքներից: Նշվում է, որ նրան հրաժարվել են գրավի դիմաց ազատ արձակել:

Պատկերասրահում բացատրել է, որ նկարում պատկերված է Պիկասոյի սիրուհի Դորա Մարը: Այն ստեղծվել է 1944 թվականի մայիսին, Փարիզում։

Նույն շարքից