Տեսանյութեր Քաղաքական Միջազգային 

Նեթանյահուն ռուսերենով է շնորհավորել Ամանորը /Տեսանյութ/

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ռուսերենով է շնորհավորել իսրայելաբնակ ռուսախոս բնակիչներին Ամանորի կապակցությամբ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։

«Ուզում եմ շնորհավորել իմ եղբայրներին և քույրերին, նախկին ԽՍՀՄ-ից վերադարձած հայրենակիցներին, Ամանորի կապակցությամբ։ Մենք նշում ենք այս տոնը ձեզ հետ, որովհետև դուք փոխեցիք մեր երկրի դեմքը: Դուք պարզապես փոխեցիք Իսրայելի պատմությունը: Մեր երկիրը սկսեց այլ տեսք ունենալ տնտեսագիտության, անվտանգության, գիտության, առևտրի, սպորտի, երաժշտության մեջ»,-ասել է Նեթանյահուն:

Քաղաքական գործիչը նշել է նաև, որ «պարբերաբար և սերտ» շփում է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իսրայելական անվտանգության համար կարևորագույն հարցերի շուրջ: Նա հավելել է, որ պետության հարաբերությունները նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների հետ անընդհատ ամրապնդվում են:

«Բայց ամենակարևորը մեր հարաբերությունն է ձեր հետ, որն ավելի ու ավելի է ամրապնդվում։ Դուք դարձել եք Իսրայել պետության անբաժանելի և առաջատար մասը»,-եզրափակել է իր խոսքը վարչապետը:

Նույն շարքից