Bridebook հարսանեկան գործակալությունը կազմել է վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքների ցուցակը: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Վարկանիշը գլխավորել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը: Այն տեղի է ունեցել Վինձորի ամրոցում 2018 թվականի մայիսի 19-ին: Մարքլի հարսանեկան զգեստն արժեցել է 420,000 ֆունտ սթերլինգ, իսկ արարողության վրա ծախսվել է 35 միլիոն ֆունտ սթերլինգ:
Երկրորդ տեղը գրավել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքը։ Այն արժեցել է 26 միլիոն ֆունտ սթերլինգ: Հարսանիքը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 29-ին Վեսթմինսթերում, այդ օրը Մեծ Բրիտանիայում հայտարարվել է արձակուրդային օր։
Երրորդ տեղում է Ֆորմուլա 1-ի նախագահի դստեր՝ Բեռնի Էկլսթոնի հարսանիքը: Պետրա Էկլսթոունն ամուսնացել է գործարար Ջեյմս Սթենթի հետ 2011 թվականին: Զույգի ծախսերը կազմել են 9 միլիոն ֆունտ սթերլինգ: Այդուհանդերձ, 2018 թվականին զույգն ամուսնալուծվել է:
Չորրորդ հորիզոնականում հայտնվել է երաժիշտ Ջասթին Թիմբերլեյքի և դերասանուհի Ջեսիկա Բիլլի հարսանիքը: Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 2012 թվականին Իտալիայում: Արարողությանը ծախսվել է 4 միլիոն ֆունտ սթերլինգ:
Հինգերորդ տեղում է դերասան Ջորջ Կլունիի և փաստաբան Ամալ Ալամուդդինի հարսանիքը: 2014 թվականին Իտալիայում զույգը ծախսել է 3,5 միլիոն ֆունտ սթերլինգ։