Հասարակություն 

Հայտնի տեսահոլովակի հերոսի տանը հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի

Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը Անտոն Սիդորովին պատկանող բնակարանում հայտնաբերել է 17-ամյա աղջկա դի։ Սիդորովը «Խոհարարը հարցնում է խոհարարին» տեսահոլովակի հայտնի հերոսն է: Այս մասին հայտնում է «Фонтанка»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Դին հայտնաբերվել է դեկտեմբերի 31-ին: Ըստ տեղեկությունների, մահվան պատճառը կարող է լինել թմրամիջոցների չափից շատ օգտագործումը, սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել:

Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ անչափահասը հանդիպել է 24-ամյա Սիդորովի հետ և բնակվել նրա տանը:

Նույն շարքից