Դեկտեմբերի 31-ին Մոսկվայում 7-ամյա աղջկա են առևանգել: Այս մասին հաղորդվել է Ներքին գործերի նախարարության կայքում։
Ըստ ոստիկանության, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Բուտիրսկի շրջանի Յաբլոչկովա փողոցում: Աղջիկը, ենթադրաբար, անհետացել է սլավոնական արտաքին ունեցող անհայտ կնոջ հետ:
РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ աղջկան առևանգել են, երբ երեխայի ծնողները քնած են եղել: Առևանգման պահը ֆիքսել է վերահսկող տեսախցիկը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ առևանգման մեջ կասկածվող կինը բերման է ենթարկվել: Հարցաքննության ընթացքում նա հայտարարել է, որ երեխային գտել է փողոցում։ Այժմ քննիչները զրուցում են նրա հետ: