Ամանորի գիշերը Թավրիզի ակումբներից մեկում մոտ երկու ժամ ի պատիվ մեզ միայն հայկական երաժշտություն հնչեց, որովհետև չնայած արգելքիս, ատրպատականցի ընկերս ասել էր, որ Հայաստանից հյուրեր են լինելու։
Բոլոր ներկաները, հերթով, թույլտվություն խնդրելով, լուսանկարվեցին 2020 գրություն պատկերող մոմերով տորթի հետ և հարկ համարեցին մեկիկ-մեկիկ շնորհավորել մեր Ամանորը։
Տխրությունս ցրվեց, որովհետև, որքան էլ զարմանալի թվա, կյանքն այնուամենայնիվ շարունակվում է...
Իրանագետ Վարդան Ոսկանյան