ԱԺ պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է. «Այսօր փողոցում մի հետաքրքիր դրվագի ականատես եղա։ Մի զույգ, գույնզգույն ինչ-որ տոպրակ ձեռքերի մեջ պինդ բռնած , արագ-արագ գնում են էին ավտոկանգառ :Տղամարդը ծխում էր և ,մտածմունքների մեջ, ծխախոտի մնացորդը (այսպես կոչված` բիչոկը) նետեց գետնին: Դա այն դեպքում, երբ հենց կանգառի կողքը աղբաման կա։
Դե պարզ է, որ ես արդեն պատրաստվեցի նկատողություն անել «շտապող տղամարդուն»: Մեկ էլ տեսա, որ նույն կանգառում տրանսպորտին սպասող մարդկանց մեջ մի փոքրիկ (4-5 տարեկան) աղջնակ բարձր ու զրնգուն ձայնով դիմեց իր կողքին կանգնած կնոջը (մայր էր` ըստ երևույթի).
-Մամա՛, նայի՛, ձյաձյան խոզ ա), իսկ դու ասում ես խոզի տարին պրծել ա))))))
Ամբողջ կանգառն ուղղակի ցնցվեց ծիծաղից, իսկ «խոզ ձյաձյան» մի պահ ապշած նայեց շուրջը, հետո ԿՌԱՑԱՎ և, բարձրացնելով իր նետած ծխախոտի մնացորդը, մեղավոր ձայնով ասաց այդ պուճուր երեխային.
-Կներես բալե՛ս, ես խոզ չեմ, ես փնթի խոզ եմ)։
Կրկին կանգառում սպասող մարդիկ սկսեցին ծիծաղել...
Արա՛, դե ուրիշ քաղաք է Երևանսսսս, ուրիշ մարդիկ են, ուրիշ ենք էլի)!!!!!!
Հ.Գ. Շնորհավոր կրկին Ամանոր և Սուրբ Ծնունդ»: