Իտալիայի արտաքին գործերի նախկին նախարար և Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Ֆրանկո Ֆրատինին կիսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման մասին իր հիշողություններով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Իմանալով, որ ես շատ եմ սիրում կենդանիներին, Պուտինն իր հետ բերել էր մի հիանալի սև լաբրադորի, շատ խելոք մի շան՝ Կոննիին: Եվ մինչ մենք զրուցում էինք, նա նստած էր մեր միջև գտնվող բուխարիի կողքին»,-պատմել է նախկին նախարարը:
Նա նաև նշել է, որ այդ ժամանակ՝ 2002 թվականին, Ռուսաստանի ղեկավարն իր հետ կիսվել է այդ ժամանակ հազվագյուտ վագրի տեսակի պահպանման ծրագրի մասին, որը հետագայում հաջողությամբ իրականացվեց:
Ֆրատինին նաև ասել է, որ բացի գործնականից, նա Պուտինից ստացել է անձնական շատ լավ տպավորություններ, որովհետև քաղաքական կշիռը մի բան է, բայց «մարդկային կողմը միշտ մնում է ծայրահեղ կարևոր և հետաքրքիր»: