Երեկ՝ հունվարի 1-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Զարթոնք գյուղի վարչական տարածքում բախվել են Հայաստան-Վրաստան էլեկտրագնացքն ու Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Սպարտակ Հայրապետյանի վարած Mercedes C180 մակնիշի 75 RQ 075 համարանիշի ավտոմեքանան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Մանրամասն՝ shamshyan.com