Հասարակություն 

Ամանորի գիշերը պայթուցիկից վնասվածք ստացած 10-ամյա տղայի մատն ամպուտացվել է

«Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։

Նրանցից 4-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։

? 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։

? Իսկ 16-ամյա տղան պայթուցիկի հետևանքով մատների կոտրվածքներ է ստացել, վնասվել են նաև ձեռքի մկանները։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

#ՍուրբԱստվածամայրԲԿ

Գևորգ Դերձյան

Նույն շարքից