Բարի օր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին Վճռաբեկ բողոք կներկայացնի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Պաշտպանական թիմը բողոքարկելու է Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշումը, որով նա մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող՝ պաշտպանների միջնորդությունը։

Նույն շարքից