Տեսանյութեր Հասարակություն 

Հրապարակվել է օդանավակայանում երկու ինքնաթիռի բախման տեսանյութը

Հրապարակվել է Տորոնտոյի օդանավակայանում երկու ինքնաթիռի բախման տեսանյութը: Այն հրապարակվել է ականատեսի կողմից Twitter-ում։

Տեսանյութում Boeing 777 ինքնաթիռը շարժվում է կայանատեղիի երկայնքով և աջ թևով հարվածում իր ճանապարհին կանգնած Airbus A321 ինքնաթիռի պոչին: Դրանից հետո ինքնաթիռը շարունակում է շարժվել՝ պտտելով երկրորդ ինքնաթիռը հակառակ ուղղությամբ:

Համացանցում տեսանյութը հավաքել է ավելի քան հարյուր հազար դիտում և բազմաթիվ մեկնաբանություններ: Նշվում է, որ դեպքի ընթացքում երկու ինքնաթիռները դատարկ են եղել:

Նույն շարքից