Հասարակություն 

Բրազիլիայում վերելակն ընկել է 9-րդ հարկից․ Մահացել են ընտանիքի մի քանի անդամ

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում դեկտեմբերի 30-ի երեկոյան բնակելի շենքի 9-րդ հարկից վերելակ է ընկել, ինչի արդյունքում մահացել են ընտանիքի 4 անդամ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

47-ամյա Ջուսելինա Սանտոսն իջել է նախասրահ՝ հյուրերին դիմավորելու համար. 43-ամյա քրոջը՝ Լյուսինիդա դե Սուզա Գոեսին, նրա ամուսնուն Էդիսոն Դոնիզետին և նրա 19-ամյա որդուն՝ Էրիկ Միգելին: Նրանք միասին մտել են վերելակը՝ բարձրանալով 9-րդ հարկ: Ինչ-որ պահի վերելակը պոկվել է, և բոլոր ուղևորները մահացել են:

Նույն շարքից